Իրանն ինքնաբավ է ԱԹՍ-ների արտադրության ոլորտում
ԻԻՀ բանակի ԱԹՍ-ների ստորաբաժանման հրամանատարը հայտարարել է. «Իրանում կիրառվող բոլոր անօդաչու թռչող սարքերն կառուցվել են երկրի ներսում՝ իրանցի երիտասարդների կողմից»:
Երկրորդ բրիգադի գեներալ Շահրամ Հասան Նեժադն ուրբաթ օրը Իրանի հյուսիս-արևմուտքում մեկնարկած «Ֆաթեհան է Խեյբար» զորավարժությունների շրջանակում, անդրադառնալով հետախուզական և մարտական անօդաչու թռչող սարքերի կառուցման գործում Իրանի նշանակալի առաջընթացին, ասել է. «Զորավարժության առաջին փուլը մեկնարկել է հետախուզական և հսկող անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ»:
Նա հավելել է. «Այս զորավարժությունն առանձնահատուկ է նրանով, որ բանակը կիրառել է հետախուզական անօդաչու թռչող սարքեր, ոոնցից ստացված ամբողջ տեղեկատվությունն անմիջապես ուղարկվել է հրամանատարական կետ»:
Բրիգադի գեներալ Հասան Նեժադը հավելել է. «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական արդյունաբերությունը տիրապետում է անօդաչու թռչող սարքերի նախագծման և կառուցման համար անհրաժեշտ գիտելիքներին»: