Իրան. Պատժամիջոցները մեզ արգելում են անհրաժեշտ պահին հասանելիություն ունենալ կորոնավիրուսի պատվաստանյութին
https://parstoday.ir/hy/news/iran-i152148-Իրան._Պատժամիջոցները_մեզ_արգելում_են_անհրաժեշտ_պահին_հասանելիություն_ունենալ_կորոնավիրուսի_պատվաստանյութին
ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեին ուղղված հայտարարության մեջ, Իրանը քննադատել է միակողմանի անմարդկային և անօրինական պատժամիջոցները, նշելով, որ դրանք Թեհրանին արգելում են անհրաժեշտ ձեռք բերել կորոնավիրուսի պատվաստանյութ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 02, 2021 06:01 Asia/Tehran
  • Իրան. Պատժամիջոցները մեզ արգելում են անհրաժեշտ պահին հասանելիություն ունենալ կորոնավիրուսի  պատվաստանյութին

ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեին ուղղված հայտարարության մեջ, Իրանը քննադատել է միակողմանի անմարդկային և անօրինական պատժամիջոցները, նշելով, որ դրանք Թեհրանին արգելում են անհրաժեշտ ձեռք բերել կորոնավիրուսի պատվաստանյութ:

Նամակում, որը հինգշաբթի օրը  Գլխավոր ասամբլեայի երրորդ կոմիտեում կարդացել է իրանցի դիվանագետ Մոհամմադ Ղորբանփուր, նշվում է. «Ցավալի է, որ որոշ երկրներ  անամոթաբար  պնդում են, թե հումանիտար ապրանքները պատժամիջոցների չեն ենթարկվում: Դա սարսափելի սուտ է»:

Հայտարարության մեջ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերահաստատել է իր անմնացորդ նվիրվածությունը Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության սկզբունքներին և խնդիրներին, ներառյալ ՝ մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները հարգելու և պետությունների իրավասության շրջանակում գտնվող հարցերին չմիջամտելու սկզբունքներին:

Հայտարարության մեջ ասված է. «Իրականում, նրանք, ովքեր այլ երկրներին  մարդու իրավունքների վերաբերյալ խորհուդրներ են տալիս  և ներկայանում են որպես մարդու իրավունքների պաշտպաններ, այս հարցում ոչ միայն չունեն անհրաժեշտ վճռականության, այլ մարդու իրավունքների պաշտպանւթյան ոլորտում գնում են կեղծիքի ճանապարհով»:

«Նրանք Պաղեստինի օկուպացված տարածքներում հանցագործների հիմնական կողմնակիցներն են և այն  զենքերի  կողմնակիցները, որոնք ամեն օր  կիրառվում են են պաղեստինցի և եմենցի կանանց և երեխաների դեմ», - ասված է հայտարարության մեջ: