Հայաստանի արտգործնախարարը ժամանել է Թեհրան
Հայաստանի արտգործնախարարը ժամանել է Թեհրան
Ինչպես հայտնում է Fars News Agency-ի արտաքին քաղաքականության խումբը, Հայաստանի արտգործնախարար «Արարատ Միրզոյան»-ն այսօր (երկուշաբթի) կեսօրից առաջ ժամանել է Իմամ Խոմեյնիի օդանավակայան՝ հանդիպելու իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ, որին դիմավորել է նախարարի օգնական Ալիռեզա Հաղիղյանը:
Հայաստանի ԱԳՆ-ն այսօր Twitter-ի իր էջում տեղեկացրել է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր (երկուշաբթի) աշխատանքային այցով կմեկնի Իրան:
Այսօր Հայաստանի արտգործնախարարության խոսնակն, Միրզոյանի Թեհրան կատարած այցի մասին գրել է. «Հոկտեմբերի 4-ին (երկուշաբթի, Մեհրի 12-ին) Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետություն: Այս հանդիպման ընթացքում նախատեսված է հանդիպում Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահյանի հետ, որից հետո արտգործնախարարները հանդես կգան համատեղ հայտարարությամբ»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio