Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ
Հոկտեմբեր 04, 2021 13:52 Asia/Tehran
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:
«Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև», - հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ այսօր Թեհրանում Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Բացի այդ, Մոսկվայում է գտնվում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը Լավրովի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը:
aysor.am
Պիտակ