Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i152354-Արարատ_Միրզոյանի_հետ_հանդիպումից_հետո_Իրանի_արտգործնախարարը_Մոսկվայում_կհանդիպի_Լավրովի_հետ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2021 13:52 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Իրանի արտգործնախարարը Մոսկվայում կհանդիպի Լավրովի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 6-ին Մոսկվայում բանակցություններ կվարի իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ:

«Հոկտեմբերի 6-ին Մոսկվայում տեղի կունենան բանակցություններ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի միջև», - հաղորդում են ՌԴ ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ այսօր Թեհրանում Իրանի ԱԳ նախարարը բանակցություններ է վարել Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ:

Բացի այդ, Մոսկվայում է գտնվում Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը, որը Լավրովի հետ քննարկել է ղարաբաղյան կարգավորումը:

aysor.am