Ամիր Աբդոլլահյան. Ռուսաստանից ակնկալում ենք արձագանքել տարածաշրջանում Սիոնսռական ռեժիմի տեղաշարժերին
Իրանի արտգործնախարարն ասել է. «Թեհրանն ակնկալում է, որ ռուս պաշտոնյաները կարձագանքեն տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին, ահաբեկիչների առկայությանը և խաղաղության, կայունության ու անվտանգության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերին»:
«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդմամբ, ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, ում գլխավորած պատվիրակությունը Սերգեյ Լավրովի հրավերով երեքշաբթի օրը ժամանել է Մոսկվա, օդանավակայանում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով այն հարցին, որ Ռուսաստանը հստակ դիրքորոշում չի ցուցաբերել Կովակսում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ և արդյոք այդ կապակցությամբ Սերգեյ Լավրովի հետ քննարկումներ լինելո՞ւ են, ասել է. «Մենք այդ հարցը մանրամասն կքննարկենք չորեքշաբթի օրը կայանալիք մեր բանակցություններում»:
Ամիր Աբդուլլահյանը նշել է. «Թեհրանն ակնկալում է, որ ռուս պաշտոնյաները կարձագանքեն տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխություններին, ահաբեկիչների առկայությանը և խաղաղության, կայունության ու անվտանգության դեմ ուղղված Սիոնիստական ռեժիմի տեղաշարժերին»:
Նրա խոսքով. «Իրանի և Ռուսաստանի տարածաշրջանային քաղաքականությունները վերջին տարիներին շատ սերտ են եղել: Փոխադարձ շահերի շրջանակում, երկու երկրներն իրականացրել դրական քայլեր և կառուցողական համակարգում: Մենք հույս ունենք որ այդ հնարավորությունը կօգտագործվի երկու երկրների փոխգործակցության արդյուքնում տարածաշրջանի աճին, զարգացմանն և կայուն անվտանգության ապահովմանը»:
Իրանի դիվանագիտական կառույցի ղեկավարը հավելել է. «Հաշվի առնելով Հարավային Կովկասում և Աֆղանստանում տիրող իրավիճակը, մենք լուրջ քննարկումներ կունենանք տարածաշրջանային խնդիրների շուրջ»: