Ընդգծվել է Իրան-Թուրքիա հարաբերությունների ընդլայնման կարևորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i152630-Ընդգծվել_է_Իրան_Թուրքիա_հարաբերությունների_ընդլայնման_կարևորությունը
Անկարայում Իրանի դեսպանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահի հետ Իրանի փոխարտգործնախարարի հանդիպմանը, նշելով. «Հանդիպման ընթացքում ընդգծվեց երկու երկրների կամքը ՝ ունենալ լավագույն բարիդրացիական հարաբերություններ և ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու բարեկամությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2021 04:53 Asia/Tehran
  • Ընդգծվել է Իրան-Թուրքիա հարաբերությունների ընդլայնման կարևորությունը

Անկարայում Իրանի դեսպանն իր թվիթերյան էջում անդրադարձել է Թուրքիայի իշխող կուսակցության փոխնախագահի հետ Իրանի փոխարտգործնախարարի հանդիպմանը, նշելով. «Հանդիպման ընթացքում ընդգծվեց երկու երկրների կամքը ՝ ունենալ լավագույն բարիդրացիական հարաբերություններ և ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու բարեկամությունը»:

Անկարայում ԻԻՀ  Մոհամմադ Ֆարազմանդը թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերիի `Թուրքիա կատարած այցի մասին: Նա գրել է. «Թուրքական իշխող կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի հետ Բաղերիի հանդիպման ժամանակ, կողմերն ընդգծել են երկու երկրների կամքը՝ ունենալ   բարիդրացիական հարաբերություններ և ամրապնդել տարածաշրջանային խաղաղությունն ու բարեկամությունը»:

Իրանի ԱԳ նախարարի նոր քաղաքական տեղակալ Ալի Բաղերին  Թուրքիայից հետո մեկնել է Կատար, Պակիստան և Օման, որտեղ հանդիպումներ է ունեցել այդ երկրների պաշտոնյաների հետ: