ԻԻՀ արտգործնախարարը հանդիպել է Բաշար Ասադին
https://parstoday.ir/hy/news/iran-i152732-ԻԻՀ_արտգործնախարարը_հանդիպել_է_Բաշար_Ասադին
ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպել ու բանակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 09, 2021 14:43 Asia/Tehran
  • ԻԻՀ արտգործնախարարը հանդիպել է Բաշար Ասադին

ԻԻՀ ԱԳ նախարարը հանդիպել ու բանակցել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, որ Ռուսաստանից ու Լիբանանից հետո, այսօր կեսօրից առաջ ժամանել է Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս, որտեղ հանդիպել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ:

Ամիր Աբդոլլահյանին Դամասկոսում դիմավորել է Ֆեյսալ Ալ Մեղդադը: Իրանի ԱԳ նախարարը օդանավակայանում  լրագրողների հետ ճեպազրույցում ասել է.«Մոսկվա և Բեյրութ կատարած իմ ուղևորությունից հետո ես այսօր Դամասկոսում եմ՝ խորհրդակցություններն ամբողջացնելու  և պարոն Բաշար Ասադի հետ հանդիպելու համար»:

Իրանի ԱԳ նախարարը նշել է.«Մեր ուշադրության կենտրոնում են տարածաշրջանային զարգացումները, և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամների ու ռազմավարական գործընկերոջ՝  Սիրիայի պաշտոնյաների հետ երկկողմ հարաբերությունները, հանդիպումներն ու խորհրդակցությունները»: