Խաթիբզադե. Իրանը երբեք չի ընդունի իր սահմանների մոտ Սիոնիստական ռեժիմի ներկայությունը
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը չի հանդուրժի Սիոնիստական ռեժիմի ներկայությունը իր սահմանների մոտ»:
Երկուշաբթի օրընկայացած ամենշաբաթյա մամուլի ասուլիսում, ի պատասխան Իրան պրես լրատվական գործակալության հարցին, Սադ Խաթիբզադեն ասել է. «Որտեղ էլ որ Սիոնիստական ռեժիմը լինի, բացի անապահովությունից, անկայունությունից և ահաբեկչությունից ոչինչ չի լինի»:
Իրաքի խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ, նշելով, որ Իրանը ողջունում է այդ երկրում ընտրությունների հաջող անցկացումը, Խաթիբզադեն ասել է «Իրաքը գնում է ժողովրդավարության ճիշտ ուղղությամբ»:
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը Իրաքում հակաիրանական հենակետերի վրա հարձակման մասին ասել է. «Իրաքի և Քուրիստանի տարածաշրջանի իշխանություններին բազմիցս փոխանցվել է որ իրաքյան հողի վրա Իրանի դեմ գործող բազաների վրա հարձակումը կապ չունի բարիդրացիության հետ»:
Իրանի ԱԳՆ խոսնակն անդրադարձել է նաև Կասպից ծովում Ադրբեջանի զորավարժություններին, նշելով, որ որոշ զարգացումներ տարածաշրջանը դարձրել են ավելի զգայուն: Նա հավելել է. «Կարևոր է հասկանալ տարածաշրջանային իրավիճակը և պահպանել մերձկասպյան իրավիճակի սկզբունքները»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio