ԻԻՀ բանակի ծովուժն ուղեկցում է Իրանի նավթատար նավերին
https://parstoday.ir/hy/news/iran-i152872-ԻԻՀ_բանակի_ծովուժն_ուղեկցում_է_Իրանի_նավթատար_նավերին
Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի 78-րդ նավախումբը երկու կործանիչներով տեղակայված է Ադենի ծոցում ու Կարմիր ծովում և նավթատար նավերին ուղեկցում է դեպի Սուեզի ջրանցք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 12:15 Asia/Tehran
  • ԻԻՀ բանակի ծովուժն ուղեկցում է Իրանի նավթատար նավերին

Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ծովուժի 78-րդ նավախումբը երկու կործանիչներով տեղակայված է Ադենի ծոցում ու Կարմիր ծովում և նավթատար նավերին ուղեկցում է դեպի Սուեզի ջրանցք:

Ծովակալ Շահրամ Իրանին այսօր երկրի հարավային Բուշեհր նահանգ կատարած այցի շրրջանակում նշել է.«Ներկայումս ծովուժի նավախումբը նավթատար նավերին ուղեկցում է մինչև Սուեզի ջրանցք»:

Ծովակալ Իրանին հավելել է.«Իրանի առևտրի ավելի քան 90 տոկոսն իրականանում է ծովի միջոցով և ծովուժը միակ ուժն է, որ երկրի սահմաններից դուրս գործունեություն է ծավալել և կարողացել է ազդել Իսլամական Հանրապետության սրբազան համակարգի ծովային դիվանագիտության վրա»:

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերի հրամանատարն ասել է.«Սրբազան պաշտպանության ժամանակաշրջանից առ այսօր, ծովերի ամենահեռավոր կետերում ԻԻՀ տնտեսական մայրուղու անվտանգության ապահովման կարևոր առաքելությունը վստահվել է ծովուժին և ապագայում այդ գործընթացը շարունակվելու է: Ոչ մի սպառնալիք մեզ հետ չի պահել մեր ճանապարհից ու  առաքելությունից, և մենք ոչ միայն չենք նահանջել, այլև ավելի առաջ ենք գնացել»: