Իրանի կենտրոնական անապատային շրջանում կանցկացվեն ՀՕՊ մասնագիտացված վարժանքներ
https://parstoday.ir/hy/news/iran-i152882-Իրանի_կենտրոնական_անապատային_շրջանում_կանցկացվեն_ՀՕՊ_մասնագիտացված_վարժանքներ
«Վիլայաթի երկինքի պաշտպաններ 1400» անվամբ հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունները կանցկացվեն երեքշաբթի օրը, Իրանի կենտրոնական անապատային շրջանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 13:17 Asia/Tehran
  • Իրանի կենտրոնական անապատային շրջանում կանցկացվեն  ՀՕՊ մասնագիտացված վարժանքներ

«Վիլայաթի երկինքի պաշտպաններ 1400» անվամբ հակաօդային պաշտպանության համատեղ մասնագիտացված զորավարժությունները կանցկացվեն երեքշաբթի օրը, Իրանի կենտրոնական անապատային շրջանում:

Իրանի «Խաթամ ​​ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության միացյալ ռազմակայանի հրամանատար, բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն ասել է.«Վիլայաթի երկինքի պաշտպաններ 1400» կոդային անվամբ համատեղ ՀՕՊ զորավարժությունների գործառնական փուլը կանցկացվի 2021 թվականի հոկտեմբերի 12 -ից՝ բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների, ԻՀՊԿ օդուժի և Իրանի բանակի օդուժի ստորաբաժանումների ներկայությամբ, Իրանի կենտրոնական անապատային շրջանում»:

Գեներալ Ղադեր Ռահիմզադեն ասել է.«ՀՕՊ համատեղ մասնագիտացված վարժանքը կանցկացվի ստորաբաժանումների մարտունակության բարձրացման, զսպման, սպառնալիքներին դիմակայելու ներքին  հակաօդային պաշտպանության  համակարգի գնահատման և համապարփակ պաշտպանության, Էլեկտրոնային և կիբերպատերազմի, օպերատիվ և տեխնիկական անձնակազմի գիտելիքների և հմտությունների մակարդակի բարձրացման, հետախուզական և վերահսկման կենտրոնների սիներգիայի և հրամանատարության համակարգման համար, երկրի հակաօդային պաշտպանության բանակի և ԻՀՊԿ -ի ինտեգրված ցանցում»: