Իրանի արտգործնախարարն ասել է, որ շուտով կայցելի Երևան և Բաքու
https://parstoday.ir/hy/news/iran-i152884-Իրանի_արտգործնախարարն_ասել_է_որ_շուտով_կայցելի_Երևան_և_Բաքու
«Ադրբեջանն ու Հայաստանը  Իրանի Իսլամական Հանրապետության երկու լավ հարևաններ են, ուստի մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ»,- ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Mehr գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 11, 2021 13:27 Asia/Tehran
  • Իրանի արտգործնախարարն ասել է, որ շուտով կայցելի Երևան և Բաքու

«Ադրբեջանն ու Հայաստանը  Իրանի Իսլամական Հանրապետության երկու լավ հարևաններ են, ուստի մենք չենք կարող աշխատել միմյանց դեմ»,- ասել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը ռուսական հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Mehr գործակալությունը:

Նա ընդգծել է, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է, հետևաբար Ադրբեջանի ու Իրանի և Հայաստանի ու Իրանի հետ ընդհանուր շահերից ելնելով՝  այն միտված է կարգավորելու երկու երկրների հարաբերությունները:«Քանի որ Հայաստանի արտաքին գործերի նախարարն օրեր առաջ այցելեց Թեհրան, Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի համար ևս հնարավորություն կա այցելելու Թեհրան, և ես նույնպես կայցելեմ երկու երկրներ»,- ասել է արտգործնախարարը:Նա նաև հավելել է, որ հարևանների, այդ թվում՝ հյուսիսային հարևանների հետ հարաբերությունների վրա կենտրոնանալը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:

civic.am