Իրանն ինքնաբավ է ուղղաթիռների և ԱԹՍ-ների կառուցման ոլորտում
https://parstoday.ir/hy/news/iran-i152902-Իրանն_ինքնաբավ_է_ուղղաթիռների_և_ԱԹՍ_ների_կառուցման_ոլորտում
ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ երկիրն ինքնաբավության է հասել ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի կառուցման ոլորտում:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 12, 2021 07:41 Asia/Tehran
  • Իրանն ինքնաբավ է ուղղաթիռների և ԱԹՍ-ների կառուցման ոլորտում

ԻԻՀ բանակի ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել է, որ երկիրն ինքնաբավության է հասել ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի կառուցման ոլորտում:

Բրիգադի գեներալ Քիումարս Հեյդարին, պարտադիր ծառայության զորակաչի լավագույն զինծառայողների 16-րդ շրջանի մեկնարկի արարողության ժամանակ հայտարարել է. «Բանակն ուժի, մարտունակության և պաշտպանունակության գագաթնակետին. ձեռք բերեց նաև կարևոր նվաճումներ անօդաչու թռչող սարքերի ոլորտում: Եվայսօր Իրանն ինքնաբավության է հասել ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի   կառուցման ոլորտում»:

Հեյդարին նշել է, որ բանակի ցամաքային ուժերը գտնվում են ուժի, մարտունակության ու պաշտպանունակության գագաթնակետին, հավելելով. «Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի տարածաշրջանում ուղղաթիռների ամենախոշոր նավատորմը: Այսօր մեր ուղղաթիռները հագեցած են գիշերային տեսողության արդիական տեսախցիկներով և կետային հրթիռներով: Մենք նաև ձեռքբերումների ենք հասել անօդաչու թռչող սարքերի ոլորտում: Մենք ինքնաբավության ենք հասել ուղղաթիռների և ԱԹՍ-ների կառուցման ոլորտում»:

Բրիգադի գեներալ Հեյդարին ասել է. «ԻԻՀ ցամաքային զորքերում կան տարբեր ստորաբաժանումներ, որոնք կազմում են պաշտպանության և անվտանգության մարմինների շղթան»: