ԻԻՀ փոխարտգործնախարար. Իրանը հավատարիմ է երկխոսության և դիվանագիտության սկզբունքներին
https://parstoday.ir/hy/news/iran-i153096-ԻԻՀ_փոխարտգործնախարար._Իրանը_հավատարիմ_է_երկխոսության_և_դիվանագիտության_սկզբունքներին
Տնտեսական դիվանագիտության գծով Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Իրանը հավատարիմ է երկխոսության և դիվանագիտության սկզբունքներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2021 05:11 Asia/Tehran
  • ԻԻՀ  փոխարտգործնախարար. Իրանը հավատարիմ է երկխոսության և դիվանագիտության սկզբունքներին

Տնտեսական դիվանագիտության գծով Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է. «Իրանը հավատարիմ է երկխոսության և դիվանագիտության սկզբունքներին»:

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Մեհդի Սաֆարին, Բելգրադում Չմիավորման շարժման առաջին համաժողովի 60-ամյակին նվիրված բարձր մակարդակի հանդիպմանը նշել է, որ Իրանը  ցույց  էտվել իր հավատարմությունը  Չմիավորման շարժման սկզբունքներին:

Նա հավելել է. «Իրանը շարունակում է աջակցել Արևմտյան Ասիայում ընդհանուր, համապարփակ, մասնակցային և կայուն անվտանգության հասնելու հեռանկարին և այդ համատեքստում ակտիվորեն մասնակցում է Եմենում, Սիրիայում և Աֆղանստանում խաղաղություն հաստատելու ՄԱԿ -ի ջանքերին»:

Սաֆարին նշել է. «ՀԳՀԾ-ից Թրամփի անօրինական դուրս գալուց հետո, մեր ժողովրդին շահերն ապահովելու վերաբերյալ  խոստումների կատարման հարցում Եվրոպայի անկարողությունը և ԱՄՆ նոր վարչակազմի կողմից  «առավելագույն ճնշման» ձախողված քաղաքականությունից չհրաժարվելը ՀԳՀԾ-ի գործադրման հարցում առաջընթացի բացակայության հիմնական պատճառներից են»:

Նրա խոսքով. «ԱՄՆ-ի ծայրահեղ միակողմանիությունը խաթարում է օրենքի գերակայությունը միջազգային մակարդակում և սպառնում համաշխարհայինխաղաղությանը և կայունությանը»: