Առևտրի և ներդրումների ոլորտում Իրան-Չինաստան համապարփակ ծրագրին հետևելու արդյունքները
Անդրադառնալով առևտրի և ներդրումների ոլորտում Իրան-Չինաստան համապարփակ ծրագրին հետևելուն, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«25-ամյա համաձայնագրի արդյունքներից մեկը Չինաստանից տասնյակ միլիոնավոր դոզա պատվաստանյութերի ներմուծումն է»:
Հհինգշաբթի օրն Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությանը տված հարցազրույցում, անդրադառնալով Իրան-Չինաստան համագործակցության 25-ամյա ծրագրի իրագործմանը, Սաիդ Խաթիբզադեն ասել է.«Այն, ինչ հայտնի է որպես Իրան-Չինաստան 25-ամյա ճանապարհային քարտեզ, երկու երկրների միջև համապարփակ համագործակցության համաձայնագիրն է»:
Խաթիբզադեն հավելել է.«Այս համաձայնագիրն ընդգրկում է տարբեր ոլորտներ, ներառյալ՝ խորհրդարանական հարաբերությունները, մասնավոր հատվածը և նույնիսկ դատական ոլորտի հարաբերությունները, ուստի տարբեր մարմիններ հետևում են այս փաստաթղթին»:
Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի համագործակցության համապարփակ ծրագրի փաստաթուղթը, որը կոչվում է 25-ամյա ծրագիր, երկու երկրների արտգործնախարարների կողմից ստորագրվել է 2021 թվականի մարտի 27-ին Թեհրանում: