Իրանը կարևորում է Լիբանանում կայունության և խաղաղության պահպանումը
https://parstoday.ir/hy/news/iran-i153192-Իրանը_կարևորում_է_Լիբանանում_կայունության_և_խաղաղության_պահպանումը
Իրանի ԱԳՆ խոսնակը կարևորել է Լիբանանում կայունության և խաղաղության ահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2021 08:52 Asia/Tehran
  • Իրանը կարևորում է Լիբանանում կայունության և խաղաղության պահպանումը

Իրանի ԱԳՆ խոսնակը կարևորել է Լիբանանում կայունության և խաղաղության ահպանման անհրաժեշտությունը:

Ուրբաթ օրն անդրադառնալով Լիբանանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին, Իրանի ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«ԻԻՀ-ն ընդգծելով Լիբանանում կայունության և խաղաղության պահպանման կարևորությունը, մոտիկից և ուշադիր հետևում է Լիբանանում տեղի ունեցող զարգացումներին: ԻԻՀ-ն համոզված է, որ ժողովուրդը, կառավարությունը և բանակը, լիբանանյան դիմադրության կողքին,  համախմբվածությամբ և միասնությամբ, ինչպես միշտ, հաջողությամբ և հպարտությամբ կհաղթահարեն այն խռովություններն ու դավադրությունները, որոնց արմատները գտնվում են Սիոնիստական ռեժիմում և ծրագրվում են այս ռեժիմի տերերի ու գործադրվում է սիոնիստ գործակալների կողմից»:

Ցավ հայտնելով խաղաղ ցույցի դուրս եկած լիբանանցիների վրա կրակ բացելու կապակցությամբ ու դատապարտելով այս քայլը, Խաթիբզադեն շեշտել է.«Անհրաժեշտ է, որ Լիբանանի կառավարությունը և պաշտոնատար անձինք անհապաղ գործողություններ ձեռնարկեն՝ պարզելու և ձերբակալելու  հանցագործության և բախումների հեղինակներին»: