Ամիր Աբդոլլահյան. Իրանը միշտ ողջունել է Իրաքի կայունությունը
ԻԻՀ ԱԳ նախարարը Իրաքի նախկին վարչապետի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Թեհրանը միշտ ողջունել է Իրաքի խաղաղությունն ու կայունությունը և կառուցողական դերը տարածաշրջանային հարաբերություններում: Իրանը հարգում է քաղաքական որոշումներում Իրաքի ժողովրդի կամքը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը երեքշաբթի օրն Իրաքի նախկին վարչապետ Ադել Աբդուլ Մահդիի հետ հանդիպման ժամանակ, նշելով, որ երկու երկրները հնագույն ընկերներ ու եղբայրներ են, հավելել է. «Թեհրանի և Բաղդադի միջև քաղաքական, տնտեսական, մշակութային և ժողովրդական հարաբերությունների ներուժը կարող է աճել»:
Իրանի ԱԳ նախարարը բարձր է գնահատել Աբդուլ Մահդիի և նրա կառավարության գործողությունները՝ երկու երկրների միջև հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ և ընդգծել է Իրաքի կառավարության հետ հարաբերությունները զարգացնելու Իրանի վճռականությունը:
Հանդիպմանն Աբդուլ Մահդին նշել է Իրանի և Իրաքի միջև տարբեր բնագավառներում առկա բազմաթիվ ընդհանրությունները, նշելով, որ դրանք նպաստում են երկու երկրների կառավարությունների և ժողովուրդների մերձեցմանը»: