Գեներալ-մայոր Բաղերին այցելել է Ռուսաստանի Աստրախանում գտնվող Սոլյանկա նավահանգստի ենթակառուցվածքներ
ԻԻՀ ԶՈՒ ԳՇ պետն այցելել է Ռուսաստանի Աստրախանում գտնվող Սոլյանկա նավահանգստի ենթակառուցվածքներ:
Ինչպես հաղորդում է Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայությունը, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հինգշաբթի օրն այցելել է Ռուսաստանի Վոլգա գետի ափին գտնվող Սոլյանկա նավահանգստի ենթակառուցվածքներ և ծանոթացել դրանց հնարավորություններին:
Այցի ընթացքում, գեներալ Բաղերին ծանոթացել է Կասպից ծովով ապրաքների արտահանման ու ներմուծման գործընթացին:
Աստրախանի նավահանգիստն Իրանի ԶՈՒ ԳՇ պետի՝ Ռուսաստան կատարած այցի երրորդ վայրն էր:
Աստրախանի նավահանգիստը գտնվում է Կասպից ծովի հյուսիսում ՝ Վոլգա գետի ափին և հանդիսանում է Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքների արտահանման և ներմուծման ամենակարևոր նավահանգիստներից մեկը:
Սոլյանկա նավահանգստի սեփականության 53 տոկոսը գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության տրամադրության տակ: Այս ռազմավարական նավահանգիստը պետք է ակտիվ դեր խաղա Իրանի և Ռուսաստանի միջև ծովային առևտրում: