Իրանը և Պակիստանն ընդլայնում են ռազմաուսումնական ոլորտում համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i154058-Իրանը_և_Պակիստանն_ընդլայնում_են_ռազմաուսումնական_ոլորտում_համագործակցությունը
Իրանի բանակի կրթության հարցերով պատասխանատուի տեղակալը հայտարարել է. «Պակիստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններն ու բարեկամությունը կընդլայնվեն ռազմականուսումնական ոլորտում համագործակցությանմիջոցով»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 26, 2021 08:00 Asia/Tehran
  • Իրանը և Պակիստանն ընդլայնում են ռազմաուսումնական ոլորտում  համագործակցությունը

Իրանի բանակի կրթության հարցերով պատասխանատուի տեղակալը հայտարարել է. «Պակիստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններն ու բարեկամությունը կընդլայնվեն ռազմականուսումնական ոլորտում համագործակցությանմիջոցով»:

ԻՌՆԱ-ի  հաղորդմամբ;  ԻԻՀ բանակի շտաբի պետի տեղակալ, բրիգադային գեներալ Ալիռեզա Շեյխը, Պակիստանի բանակի ռազմաուսումնական բաժնի գլխավոր տնօրեն ծովակալ Աբդուլ Բասիտ Բաթի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է. «Մենք ցանկանում ենք Պակիստանի հետ դիվանագիտական ​​հարաբերություններն ու բարեկամությունը զարգացնել ռազմաուսումնական ոլորտում փոխգործակցության միջոցով»:

Նա հավելել է. «Հանդիպման ընթացքում կքննարկվեն երկու երկրների բանակների միջեւ ռազմաուսումնական ոլորտում համաձայնագրերի ստորագրման նախապատրաստական ​​աշխատանքները»։

Պակիստանի բանակի ռազմաուսումնական  բաժնի  գլխավոր տնօրեն Աբդուլ Բասիթ Բաթը նույնպես հանդիպման ժամանակ ասել է.«Իրան այցի հիմնական նպատակը երկու երկրների միջև ռազմաուսումնական  ոլորտում համագործակցության մեծացումն է»։