Խաթիբզադե. Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ
https://parstoday.ir/hy/news/iran-i154548-Խաթիբզադե._Իրանի_և_Սաուդյան_Արաբիայի_միջև_բանակցություններում_ձեռք_են_բերվել_նախնական_պայմանավորվածություններ
Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է Իրան-Սաուդյան Արաբիա բանակցություններում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հոկտեմբեր 31, 2021 17:07 Asia/Tehran
  • Խաթիբզադե. Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ

Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտնել է Իրան-Սաուդյան Արաբիա բանակցություններում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների մասին։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Սաիդ Խաթիբզադեն կիրակի օրը «Մեհր» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով Իրանի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններին, ասել է. «Բանակցությունների չորս փուլ է տեղի ունեցել, և երկու երկրների միջև շփումները շարունակվում են»:
Խաթիբզադեն Իրանի և Սաուդյան Արաբիայի դեսպանատների վերաբացման մասին ասել է. «Դեռ երկար ճանապարհ կա անցնելու մինչև Թեհրանում և  Ռիադում դեսպանատների վերաբացումը»։

Երեկ Հռոմում Մեծ քսանյակի գագաթաժողովի շրջանակներում, Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար  Ֆեյսալ բեն Ֆարհան ալ-Սաուդն ասել է.«Իրանի հետ բանակցությունները եղել են բարեկամական, բայց  զգալի  առաջընթաց չեն գրանցել»:

2016 թվականի հունվարի 3-ին Սաուդյան Արաբիան խզեց դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետ՝ Թեհրանում և Մաշհադում իր դեսպանատան և հյուպատոսության  վրա միօ խումբ անձանց հարձակման պատրվակով։