Իրանի նավագնացության կազմակերպության տնօրեն. ԻՀՊԿ ՌԾՈՒ իշխանությունն առևտրային նավատորմի հիմքն է
https://parstoday.ir/hy/news/iran-i155022-Իրանի_նավագնացության_կազմակերպության_տնօրեն._ԻՀՊԿ_ՌԾՈՒ_իշխանությունն_առևտրային_նավատորմի_հիմքն_է
Իրանի նավագնացության կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է. «ԻՀՊԿ ՌԾՈՒ իշխանությունն առևտրային նավատորմի հիմքն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 05, 2021 05:13 Asia/Tehran

Իրանի նավագնացության կազմակերպության գործադիր տնօրենը հայտարարել է. «ԻՀՊԿ ՌԾՈՒ իշխանությունն առևտրային նավատորմի հիմքն է»:

 Մոհամմադռեզա Մոդարես Խիաբանին, անդրադառնալով ԱՄՆ-ի նկատմամբ  ԻՀՊԿ ՌԾՈՒ  հզոր և խելացի հաղթանակին և իրանական տանկերը փրկելուն, հայտարարել է. «Նավագնացության արդյունաբերության և ծովային տրանսպորտի բնականոն ընթացքը հնարավոր չէր լինի առանց   ռազմական ուժերի աջակցության»:

Մոդարես Խիաբանիի ուղերձի տեքստում, որն ուղղված է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի հրամանատար, ծովակալ Ալիռեզա Թանգսիրիին, ասված է. «Աբանի 13-ին՝ Համաշխարհային իմպերիալիզմի դեմ պայքարի նախօրեին, հերթական անգամ, ԻՀՊԿ նավատորմի քաջարի տղամարդկանց խիզախությունը, ամուր կամքը և վճռականությունը խափանեցին համաշխարհային ամբարտավանության դավադրությունը: Այս հաղթանակը հերթական ոսկե էջն ավելացրեց Իրանի պատվավոր պատմության մեջ և  աշխարհին ցույց տվեց Իսլամական Հանրապետության սրբազան ամակարգի հեղինակությունն ու արժանապատվությունը»։

նոյեմբերի 3-ին, ԻՀՊԿ ծովուժը,  ժամանակն իրականացված  գործողության արդյուքնում, Օման ծովի ջրերում խափանել էր ամերիկյան նավի՝ տանկերից նավթ գողանալու գործողությունը։