Քեմալվանդի. Իրանի 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 210 կգ-ը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ երկրում 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները գերազանցել են 210 կիլոգրամը, իսկ մինչ այժմ արտադրվել է 25 կգ 60 տոկոս հարստացված ուրան։
Ուրբաթ օրը, Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ Բեհռուզ Քամալվանդին, Թեհրանում Իրանի միջուկային նվաճումների ցուցահանդեսի բացման շրջանակում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԻԻՀ միջուկային տեխնոլոգիաների ոլորտում զգալի առաջընթացին, ասել է. «Որքան մենք զարգացնենք առաջադեմ տեխնոլոգիաները, ինչպիսիք են միջուկային և նանոտեխնոլոգիաները, կանխարգելիչ ուժն այնքան կաճի»:
Քամալվանդին ընդգծել է, որ ամերիկացիները Իսլամական հեղափոխության սկզբից ի վեր ձգտում են վերականգնել իրենց գերիշխանությունն ընդգծել է. «ԱՄՆ-ն այժմ գտնվում է անկման ուղու վրա և երբեք այսքան թույլ չի եղել, հատկապես տարածաշրջանում, իսկ Իրանն օրեցօր ուժեղանում է»:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio