Իրանում մեկնարկել է «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i155202-Իրանում_մեկնարկել_է_Զոլֆաղար_1400_համատեղ_զորավարժությունը
Մեկնարկել է ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության հիմնական փուլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 07:05 Asia/Tehran

Մեկնարկել է ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության հիմնական փուլը:

Զորավարժությունների քարոզչության շտաբի փոխանցմամբ, Իրանի հարավում ՝ Մակրանի ափերին,  այսօր մեկնարկել են  ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության հիմնական փուլերը՝ բանակի հետևակային, զրահատեխնիկական և մեքենայացված ստորաբաժանումների, հակաօդային պաշտպանության համակարգերի, ռազմածովային ուժերի նավերի և սուզանավերի, օդուժի կործանիչների ու ԱԹՍ-ների ամսնակցությամբ:

«Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունների խոսնակ, ծովակալ Սեյեդ Մահմուդ Մուսավին ասել է. «Հարձակվող ուժերի էլեկտրոնային, ազդանշանային և հակաէլեկտրոնային տեղեկատվության հավաքագրման օպերացիան հաջողությամբ իրականացվել է իրանական տարբեր հետախուզական անօդաչու թռչող սարքերով՝ վերահսկման համակարգերի և մարտավարական և առափնյա ստորաբաժանումների նավիգացիայի միջոցով»։

Ծովակալ Մուսավին նշել է, որ Արևմտյան Ասիայի տարածաշրջանում անվտանգության հաստատումը հնարավոր է տարածաշրջանի երկրների ուժի և միասնության շնորհիվ, հավելելով. «ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության ուղերձը տարածաշրջանի երկրներին խաղաղություն և բարեկամություն հաստատելու պատրաստակամությունն է՝ հիմնված ներտարածաշրջանային հնարավորությունների վրա, քանի որ պատմությունն ապացուցել է, որ տարածաշրջանից դուրս երկրները եղել են ռազմատենչ և անապահով դերակատարներ՝ որոնք իրեցն հետ բերել են  անապահովություն, պատերազմ և օկուպացիա»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio