Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i155224-Ամիր_Աբդոլլահյանը_հեռախոսազրույց_է_ունեցել_Իրաքի_ԱԳ_նախարարի_հետ
Իրանի ԱԳ նախարարն Իրաքի վարչապետի դեմ կատարված անհաջող մահափորձից հետո, հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի հետ:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 07, 2021 16:10 Asia/Tehran
  • Ամիր Աբդոլլահյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Իրանի ԱԳ նախարարն Իրաքի վարչապետի դեմ կատարված անհաջող մահափորձից հետո, հեռախոսազրույց է ունեցել այդ երկրի ԱԳ նախարարի հետ:

Ինչպես հաղորդում է «Iran Press» լրատվական գործակալությունը, Իրաքի վարչապետի դեմ կատարված անհաջող մահափորձից հետո, Իրանի ԱԳ նախարար  Ամիր Աբդոլլահյանն իր իրաքցի պաշտոնակից Ֆուադ Հոսեյնի հետ հեռախոսազրույցում, նրան է փոխանցել ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի՝ Մուստաֆա Ալ-Քազեմիին ուղղված ողջույնները, և տեղեկացել Իրաքի վարչապետի առողջական վիճակի մասին :

Հեռախոսազրույցում, Ամիր Աբդոլլահյանը նման միջադեպերը որակել է որպես բարեկամ Իրաքի կայունության և անվտանգության դեմ ուղղված թշնամական քայլեր,  Իրաքի անդորրը խաթարելու նպատակով։

Իրաքի ԱԳ նախարար Ֆուադ Հոսեյնը հեռախոսազրույցի ժամանակ շնորհակալություն հայտնելով Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսիին և Իրանի ԱԳ նախարարին ցուցաբերած ուշադրության համար, և ներկայացնելով միջադեպի հետ կապված վերջին զարգացումները՝ Ալ-Քազեմիի անունից նաև շնորհակալություն է  հայտնել Իրանի նախագահին։