«Զոլֆաղար 1400» զորավարժության ժամանակ կիրառվել են իրանական տարբեր ԱԹՍ-ներ
https://parstoday.ir/hy/news/iran-i155316-Զոլֆաղար_1400_զորավարժության_ժամանակ_կիրառվել_են_իրանական_տարբեր_ԱԹՍ_ներ
ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի տեղակալը հայտարարեց. ««Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժություններում հաջողությամբ իրականացվել են երկար և կարճ հեռահարությամբ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվության նույնականացման և հավաքագրման առաքելությամբ ԱԹՍ-ների, համակարգերի գնահատման և թիրախի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի գործողություններ»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 08:51 Asia/Tehran

ԻԻՀ բանակի հակաօդային պաշտպանության ուժերի տեղակալը հայտարարեց. ««Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժություններում հաջողությամբ իրականացվել են երկար և կարճ հեռահարությամբ տարբեր տեսակի անօդաչու թռչող սարքերի, տեղեկատվության նույնականացման և հավաքագրման առաքելությամբ ԱԹՍ-ների, համակարգերի գնահատման և թիրախի համար նախատեսված անօդաչու թռչող սարքերի գործողություններ»։

Ըստ Iran Press-ի, բրիգադի գեներալ Ալիռեզա Էլհամին «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժությունների շրջանակում  անդրադառնալով այս զորավարժություններում կիրառված ԱԹՍ-ի գործողության հաջողությանը, ասել է. «Իրանական գիտելիքի ու փորձի շնորհիվ՝ տեղական «Խորդադ 15» հզոր համակարգին հաջովել է նախատեսված ամենածանր պայմաններում հաջողությամբ հարվածել նպատակին և ևս մեկ անգամ ապացուցել բոլորին համակարգի կարողությունը, հզորությունն ու հեղինակությունը»։

ԻԻՀ բանակի «Զոլֆաղար 1400» համատեղ զորավարժության խոսնակ  Սեյեդ Մոհամմադ Մուսավին հայտարարել է. «Իրանական «Սիմորղ» ԱԹՍ-ն խոցել է հեռավոր ջրերում գտնվող թիրախները՝ օգտագործելով իրանական խելացի ռումբերն ու կրակող սարքերը»։

Նա հավելել է. «Զուլֆաղար 400» զորավարժությունների այս փուլում իրականացվել են նաև «Սիմորղ» և «Յասիր» անօդաչուների գիշերային պարեկային և հետախուզական գործողություններ»։

ԻԻՀ բանակի «Զուլֆաղար 1400» համատեղ զորավարժությունը մեկնարկել է կիրակի օրը՝   հետևակային, բանակի զրահապատ և մեքենայացված ստորաբաժանումների, հակաօդային պաշտպանության համակարգերի և ռազմածովային ուժերի մասնակցությամբ և նավերից ու սուզանավերից արձակվող ԱԹՍ-ների  աջակցությամբ:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio