Տարածաշրջանային անվտանգության բանակցություններին մասնակցելու նպատակով, Շամխանին կմեկնի Հնդկաստան
https://parstoday.ir/hy/news/iran-i155360-Տարածաշրջանային_անվտանգության_բանակցություններին_մասնակցելու_նպատակով_Շամխանին_կմեկնի_Հնդկաստան
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Հնդկաստանում կմասնակցի տարածաշրջանային անվտանգության երրորդ երկխոսության հանդիպմանը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 08, 2021 17:54 Asia/Tehran
  • Տարածաշրջանային անվտանգության բանակցություններին մասնակցելու նպատակով, Շամխանին կմեկնի Հնդկաստան

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը Հնդկաստանում կմասնակցի տարածաշրջանային անվտանգության երրորդ երկխոսության հանդիպմանը։

Ըստ Iran Press-ի հաղորդման, Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի ներկայացուցիչ և Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար ծովակալ Ալի Շամխանին մասնակցելու է նոյեմբերի 10-ին Նոր Դելիում կայանալիք տարածաշրջանային անվտանգության երրորդ հանդիպմանը:

Հանդիպմանը, որին ներկա են Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ղրղզստանի  ազգային անվտանգության խորհրդի քարտուղարները և խորհրդականները, քննարկվելու են տարածաշրջանում անվտանգության վերջին զարգացումները։

Անվտանգության տարածաշրջանային երկխոսության հանդիպումը նախաձեռնել է Իրանի Իսլամական Հանրապետությունը, և դրա առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2018 թվականին Թեհրանում՝ Աֆղանստանի ճգնաժամի քննարկման նպատակով: