Իրանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոզասազրույց են ունեցել ՀԳՀԾ-ի թեմայով
https://parstoday.ir/hy/news/iran-i155380-Իրանի_և_Գերմանիայի_ԱԳ_նախարարները_հեռախոզասազրույց_են_ունեցել_ՀԳՀԾ_ի_թեմայով
Իրանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հեյկո Մաասը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել ՀԳՀԾ-ի և Իսլամական Հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերացման շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2021 04:59 Asia/Tehran
  • Իրանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հեռախոզասազրույց են ունեցել ՀԳՀԾ-ի թեմայով

Իրանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Հեյկո Մաասը երկուշաբթի օրը հեռախոսազրույց են ունեցել ՀԳՀԾ-ի և Իսլամական Հանրապետության դեմ խիստ պատժամիջոցների վերացման շուրջ:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Գերմանիայի ԱԳՆ-ն թվիթերյան գրառմամբ հայտնել է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Հեյկո Մաասի նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնյաները քննարկել են նոյեմբերի վերջին ՀԳՀԾ-ի վերականգնման շուրջ Վիեննայում անցկացվելիք բանակցությունների հարցը:

Գրառման մեջ, առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ով ստանձնած իւիենց պարտավորությունների իրականացման հարցում եվրոպական երկրների թերացումներին, և այն հարցին, թե որ կողմը պետք է քայլեր ձեռնարկի համաձայնագիրը վերակենդանացնելու և պատժամիջոցները չեղարկելու ուղղությամբ, ասված է. «Գերմանիայի նպատակն է, որպեսզի բանակցություններն արագ ավարտվեն, և ՀԳՀԾ-ն լիավին վերականգնվի»:

Իրանը բազմիցս հայտարարել է, որ եթե ՀԳՀԾ-ի անդամ երկրները որոշեն իրականացնել իրենց պարտավորությունները, Թեհրանը կդադարեցնի իր պարտավորությունների նվազեցման գործընթացը: