Շամս Թաբրիզիի դամբարանում մեկնարկել է Շամսի և Ռումիի երաժշտական փառատոնը
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի Խոյ քաղաքում գտնվող Շամս Թաբրիզիի դամբարանում մեկնարկել է Շամսի և Մոլանայի 4-րդ ազգային փառատոնը։
Փառատոնի ընթացքում, երեք գիշեր շարունակ կհնչեն ավանդական երաժշտության և իրանական ինքնատիպ երգերի շուրջ 60 շքեղ ստեղծագործություններ՝ ազգային արժեքների պահպանման նպատակով։
Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգի իսլամական մշակույթի և առաջնորդության գլխավոր տնօրեն Նասեր Խոդայարին Շամսի և Մոլանայի 4-րդ ազգային փառատոնի բացման արարողության ժամանակ ասել է.«Շամսը հսկայական ազգային, անդրազգային և տարածաշրջանային մշակութային կապիտալ է։ Շամս Թաբրիզիի մշակութային դիվանագիտության ուժը ազգերի միջև կապերն ամրապնդելու և տարածաշրջանում խաղաղության ու մշակութային կապերը խթանելու հնարավորություն է»:
Շամս Թաբրիզին (1148–1248 թ.) իրանցի միստիկ էր, ով ոգեշնչել է իրանցի հայտնի բանաստեղծ Մոլանային։