«Սաթիս» նավթատար նավն ազատ է արձակվել
Իրանին պատկանող նավթը դատարկելուց հետո, դատարանի որոշմամբ, կալանքի տակ առնված «Սաթիս» նավթատարն ազատ է արձակվել։
Նոյեմբերի 3-ին, ԻՀՊԿ ծովուժի քաջարի մարտիկներն Օմանի ծովում ժամանակին ուժեղ քայլեր ձեռնարկելով, կանխել էին ամերիկյան նավի՝ Իրանին պատկանող տանկերից նավթ գողանալու գործողությունը։
Ըստ հաղորդման՝ չորեքշաբթի օրն ԱՄՆ ծովահենության դեմ պայքարում սխրանքներ կերտած քաջարի մարտիկների մեծարման արարողության ժամանակ ունեցած ելույթում, անդրադառնալով Օմանի ծովում Իրանի գողացված նավթը տեղափոխող նավի առգրավման առաքելությանը և ծովահեններին աջակցելու նպատակով դեպքի վայր մտած ԱՄՆ ահաբեկչական ռեժիմի բանակի ռազմանավերի հետ առճակատմանն ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին ասել է.«Ըստ կանխատեսումների՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ծովուժը պատրաստ էր իրականացնել այս մեծ առաքելությունը»։