Էսլամի. Համաշխարհային ամբարտավանությունը չի հանդուրժում Իրանի գիտական ​​և տեխնոլոգիական հզորությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i155570-Էսլամի._Համաշխարհային_ամբարտավանությունը_չի_հանդուրժում_Իրանի_գիտական_և_տեխնոլոգիական_հզորությունը
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, նշելով, որ առաջադեմ տեխնոլոգիաների, հատկապես միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացումն անհրաժեշտ է երկրի զարգացման և առաջընթացի համար, ասել է. »Համաշխարհային ամբարտավանությունը չի հանդուրժում Իրանի գիտական ​​և տեխնոլոգիական հզորությունը».
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2021 04:41 Asia/Tehran
  • Էսլամի. Համաշխարհային ամբարտավանությունը չի հանդուրժում Իրանի գիտական ​​և տեխնոլոգիական հզորությունը

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը, նշելով, որ առաջադեմ տեխնոլոգիաների, հատկապես միջուկային գիտության և տեխնոլոգիաների զարգացումն անհրաժեշտ է երկրի զարգացման և առաջընթացի համար, ասել է. »Համաշխարհային ամբարտավանությունը չի հանդուրժում Իրանի գիտական ​​և տեխնոլոգիական հզորությունը».

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին, չորեքշաբթի օրը Իրանի միջուկային արդյունաբերության ձեռքբերումների ցուցահանդեսի շրջանակներում հայտարարել է. «Իսլամական Իրանի թշնամիները չեն հանդուրժում Իրանի գիտական ​​և տեխնոլոգիական հզորությանն ուղղված ջանքերը»: 

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը հավելել է. «Իսլամական Իրանի թշնամիները ջանք չեն խնայել  երկրի միջուկային խաղաղանպատակ ծրագրին խոչընդոտելու  և այն ոչնչացնելու համար»:

«Համաշխարհային ամբարտավանությունը փորձել է արգել մեր առաջընթացը, սպանելով իրանցի գիտնականներին: Սակայն փառք Աստծու, դա մաիյն ամրապնդել է մեր միջուկային գիտնականների և ղեկավարների հավատը և օգնել ավելի մեծ թռիչք կատարել ժամանակակից գիտության և տեխնոլոգիայի ոլորտում», - ասել է Էսլամին: