Իրանի հարցերով փորձագետները Լոնդոնում հանդիպել են Բաղերի Քանիի հետ
Մի խումբ իրանագետներ և Բրիտանիայում ետղակայված հետազոտական կենտրոնների ներկայացուցիչներ, Լոնդոնում Իրանի դեսպանատանը հանդիպել են Իրանի փոխարտգործնախարարի հետ:
Փակ դռների հետևում տեղի ունեցած հանդիպմանը, Բաղերի Քանին անդրադառնալով Իրանի դիրքորոշումներին, ինչպես նաև ՀԳՀԾ-ի նկատմամբ Միացյալ Նահանգների և Եվրոպայի պարտավորությունները չկատարելու հետեւանքներին, պատասխանել է ներկաների հարցերին:
4 + 1 խմբի հանդիպման նախօրեին կայացած այս հանդիպումը շատ կարևոր է:
Իրանի փոխարտգործնախարարը, ՀԳՀԾ-ի անդամ պետությունների մայրաքաղաքներ այցելությունների շրջանակում, Ֆրանսիայի և Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնյաների հետ հանդիպումից հետո, հինգշաբթի օրը ժամանել է Լոնդոն:
Բրիտանացի գործընկերոջից բացի, Բաղերի Քանին հանդիպել է Բրիտանիայի արտգործնախարարության այլ պաշտոնյաների հետ և խոսել Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի մասին: