Ռուս պաշտոնյա.Կշարունակենք մեր ռազմական համագործակցությունն Իրանի հետ
https://parstoday.ir/hy/news/iran-i155846-Ռուս_պաշտոնյա.Կշարունակենք_մեր_ռազմական_համագործակցությունն_Իրանի_հետ
Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը կիրակի օրը հայտարարել է.«Մոսկվան կշարունակի Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ խստորեն հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների օրենքները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 14, 2021 14:37 Asia/Tehran
  • Ռուս պաշտոնյա.Կշարունակենք մեր ռազմական համագործակցությունն Իրանի հետ

Ռուսական պետական «Ռոսօբորոնէքսպորտ» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը կիրակի օրը հայտարարել է.«Մոսկվան կշարունակի Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը՝ խստորեն հարգելով միջազգային իրավունքը և երկու երկրների օրենքները»:

Ինչպես հաղորդում է ՖԱՐՍ լրատվական գործակալությունը, ԱՄԷ-ում  կայացած «Դուբայ 2021» օդային ավիացուցահանդեսում  լրագրողների հետ ճեպազրույցում, Միխեևն ասել է.«Հաշվի առնելով Իրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարը՝ անհրաժեշտ է արձագանքել այն փաստին, որ ցանկացած պարագայում համագործակցությունը կպահպանվի երկու երկրների իրավական չափանիշներին, կողմերի միջազգային պարտավորություններին և  միջազգային իրավունքին համապատասխան»։

Ավելի վաղ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրեն Դմիտրի Շուգաևը նշելով,որ Մոսկվան խորը պատկերացում ունի Թեհրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարի մասին, ասել էր.«Իսլամական Հանրապետությունը շահագրգռված է ռուսական զենքի բոլոր տեսակների ձեռքբերմամբ»:

Ռուսաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Քազեմ Ջալալին 2020 թվականի հոկտեմբերին տված հարցազրույցում նույնպես ասել էր, որ  Իրանի դեմ ՄԱԿ-ի զենքի էմբարգոյի դադարեցմամբ Թեհրանը  և Մոսկվան լավ հեռանկարներ ունեն ռազմական և տեխնիկական համագործակցության զարգացման համար։