Իրանի և Ռուսաստանի նախագահները քննարկել են միջուկային համագործակցության հարցը
«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը հայտնել է, որ Իրանի և Ռուսաստանի նախագահները երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են միջուկային ոլորտում համագործակցությունը և Բուշերի ատոմակայանի իրավիճակը։
Ինչպես հայտնում է Pars Today_ը՝ հղում անելով IRNA-ին, Ալեքսեյ Լիխաչովը նշել է, որ Մասուդ Փեզեշքյանն ու Վլադիմիր Պուտինը երեքշաբթի օրը Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում քննարկել են միջուկային համագործակցության հարցերը։
Նա հավելել է, որ Թեհրանն ու Մոսկվան նախկինում պայմանավորվածություններ են ձեռք բերել ևս մեկ տեղամասում խոշոր հզորության ատոմակայանների կառուցման վերաբերյալ։
Լիխաչովի խոսքով՝ Իրանը նաև առաջարկել է քննարկել փոքր հզորության ատոմակայանների կառուցման հարցը, իսկ Ռուսաստանը Թեհրանին ներկայացրել է միջկառավարական համաձայնագրի նախագիծ՝ այդ ծրագրի իրականացման համար։