Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ՀԳՀԾ-ի շուրջ
https://parstoday.ir/hy/news/iran-i156050-Չինաստանը_Իրանը_և_Ռուսաստանը_պայմանավորվել_են_ամրապնդել_համագործակցությունը_ՀԳՀԾ_ի_շուրջ
Չինաստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Չիանստանի, Իրանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները, տեսակապի ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ, համաձայնության են եկել ամրապնդել ՀԳՀԾ-ի շուրջ համագործակցությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2021 15:15 Asia/Tehran
  • Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը պայմանավորվել են ամրապնդել համագործակցությունը ՀԳՀԾ-ի շուրջ

Չինաստանի ԱԳ նախարարությունը մի հաղորդագրությամբ հայտարարել է. «Չիանստանի, Իրանի ու Ռուսաստանի ներկայացուցիչները, տեսակապի ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ, համաձայնության են եկել ամրապնդել ՀԳՀԾ-ի շուրջ համագործակցությունը»:

Հաղորդագրության մեջ Չինաստանի ԱԳՆ-ն հավելել է.«Նոյեմբերի 15-ին, Չինաստանի ԱԳ փոխնախարար Մա Ժանովերն Իրանի ԱԳՆ քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Քանին  և ՌԴ  փոխարտգործնախարար Սերգեյ Ռիաբկովը տեսակապի միջոցով կայացած նիստում անդրադառնալով Իրանի միջուկային ծրագրին, շեշտել են.«Չինաստանը, Իրանը և Ռուսաստանը կշարունակեն ամրապնդել համագործակցությունը՝ որպեսզի վստահ լինեն, որ ՀԳՀԾ-ի վերականգնման  շուրջ բանակցություններն ընթանում են ճիշտ հունով և կողմերը կաշխատեն այն հնարավորինս շուտ հասնել դրական արդյունքների»:

Ավելի վաղ, Ալի Բաղերի Քանին իր ռուս ու չինացի գործընկերների հետ տասակապի միջոցով կայացած նիստի մասին գրել էր.«Այսօր օգտակար վիրտուալ հանդիպում ունեցա չինացի և ռուս գործընկերներիս հետ: Ընդգծելով միակողմանիությանը դիմակայելու հարցում երեք երկրների համակարծությունը և առաջիկա բանակցություններում մերձեցման ամրապնդումը՝ կրկին ընդգծվել է, որ ԱՄՆ-ն պետք է չեղարկի Իրանի դեմ բոլոր անօրինական պատժամիջոցները»։