Իրանը պատրաստ է մասնակցել Աֆղանստանի վերակառուցմանը
https://parstoday.ir/hy/news/iran-i156086-Իրանը_պատրաստ_է_մասնակցել_Աֆղանստանի_վերակառուցմանը
Աֆղանստանի հարցերով Իրանի ներկայացուցիչը, նշելով, որ այդ երկիրն ունի հարուստ բնական պաշարնե, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Աֆղանստանի վերակառուցմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 17, 2021 07:01 Asia/Tehran
  • Իրանը պատրաստ է մասնակցել Աֆղանստանի վերակառուցմանը

Աֆղանստանի հարցերով Իրանի ներկայացուցիչը, նշելով, որ այդ երկիրն ունի հարուստ բնական պաշարնե, հայտարարել է, որ Իրանը պատրաստ է մասնակցել Աֆղանստանի վերակառուցմանը:

Հասան Քազեմի Ղամին, չորեքշաբթի օրը Քաբուլում կայացած Իրանի և «Թալիբան»-ի ներկայացուցիչների համատեղ նիստում, հայտարարել է «Իրանը ձգտում է տեխնիկական և ճարտարագիտական ծառայություններ մատուցել  Աֆղանստանում, որպեսզի այդ երկրում կառուցվեն և աշխատեն  գործարաններ և արդյունաբերական կենտրոններ»:

Աֆղանստանում Իրանի ներկայացուցիչը հայտարարել է, որ մի շարք երկրներ Աֆղանստանին հնարավորություն չեն տվել զարգացնելու իր կարողությունները, և հույս է հայտնել, որ նոր իրավիճակում Աֆղանստանի հնարավորությունները կմեծանան, և Իրանի Իսլամական Հանրապետությունը կանի ամեն ինչ՝ դրան հասնելու համար։

ԱՄՆ-ի օկուպացիայից 20 տարի անց, Աֆղանստանը կանգնած է բազմաթիվ խնդիրների առջև: