Բաղայի Համանե. Մեր խնդիրն է ճշմարտությունը զատել կեղծիքից
https://parstoday.ir/hy/news/iran-i156324-Բաղայի_Համանե._Մեր_խնդիրն_է_ճշմարտությունը_զատել_կեղծիքից
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչն ասել է.«Մեր խնդիրն է ճշմարտությունը զատել կեղծիքից, որի միջոցով Իսրայելի ռեժիմի հանցագործությունների զոհերին հավասարեցնում են իրենց մարդասպաններին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2021 12:37 Asia/Tehran
  • Բաղայի Համանե. Մեր խնդիրն է ճշմարտությունը զատել կեղծիքից

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան և մշտական ​​ներկայացուցիչն ասել է.«Մեր խնդիրն է ճշմարտությունը զատել կեղծիքից, որի միջոցով Իսրայելի ռեժիմի հանցագործությունների զոհերին հավասարեցնում են իրենց մարդասպաններին»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսլամական Համագործակցության Կազմակերպության անդամ երկրների դեսպանները Ժնևում հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետաքննող հանձնաժողովի անդամների հետ և քննարկել Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունները պաղեստինյան ճնշված ժողովրդի դեմ:

Ժնևում ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ​​ներկայացուցիչ և դեսպան Էսմայիլ Բաղայի Համանեն, հանդիպման ընթացքում, անդրադառնալով Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործություններին, ասել է.«Հետաքննող հանձնաժողովը  պատասխանատվություն ունի կանխելու իսրայելական ապարտեիդի ռեժիմի կողմից մարդու իրավունքների համակարգված խախտումները»:

Բաղայի Համանեն ընդգծել է.«Մեր բոլորի պարտքն է ճշմարտությունը զատել կեղծիքից, որի միջոցով այս սարսափելի հանցագործությունների զոհերը հավասարեցվում են մարդասպաններին: Դա մարդկային առումով ցնցող է, իրավաբանորեն՝ անհիմն, բարոյական ետսակետից՝ ամոթալի: Ուստի մենք պետք է արդարության ձայնը բարձրացնենք և թույլ չտանք, որ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների իրականացումը ընկալվի որպես նորմալ երևույթ»: