Բաղայի Համանե. Մեր խնդիրն է ճշմարտությունը զատել կեղծիքից
Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչն ասել է.«Մեր խնդիրն է ճշմարտությունը զատել կեղծիքից, որի միջոցով Իսրայելի ռեժիմի հանցագործությունների զոհերին հավասարեցնում են իրենց մարդասպաններին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Իսլամական Համագործակցության Կազմակերպության անդամ երկրների դեսպանները Ժնևում հանդիպել են ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի հետաքննող հանձնաժողովի անդամների հետ և քննարկել Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները պաղեստինյան ճնշված ժողովրդի դեմ:
Ժնևում ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցիչ և դեսպան Էսմայիլ Բաղայի Համանեն, հանդիպման ընթացքում, անդրադառնալով Պաղեստինի օկուպացված տարածքներում Սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, ասել է.«Հետաքննող հանձնաժողովը պատասխանատվություն ունի կանխելու իսրայելական ապարտեիդի ռեժիմի կողմից մարդու իրավունքների համակարգված խախտումները»:
Բաղայի Համանեն ընդգծել է.«Մեր բոլորի պարտքն է ճշմարտությունը զատել կեղծիքից, որի միջոցով այս սարսափելի հանցագործությունների զոհերը հավասարեցվում են մարդասպաններին: Դա մարդկային առումով ցնցող է, իրավաբանորեն՝ անհիմն, բարոյական ետսակետից՝ ամոթալի: Ուստի մենք պետք է արդարության ձայնը բարձրացնենք և թույլ չտանք, որ ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների, մարդու իրավունքների կոպիտ ոտնահարումների իրականացումը ընկալվի որպես նորմալ երևույթ»: