Իրանի դերը՝ կովկասյան տարածաշրջանում կայունության վերականգնման գործում
Իրանի իսլամական խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ընդգծել է.«Կովկասում վեցակողմ բանակցություններին Իրանի ներկայությունը կվերադարձնի տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը»:
Արձագանքելով 3+3 ձևաչափով բանակցություններին Իրանի մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի և Թուրքիայի հայտարարություններին, Ֆադահ Հուսեյն ալ-Մալեքին ասել է. «Իսլամական Իրանը տարածաշրջանում առաջին ուժն է, և Թեհրանի ներկայությունը Կովկասի վեցակողմ բանակցություններին, շատ ազդեցիկ կլինի»:
Նա հավելել է. «Բաքվի և Երևանի միջև տեղի ունեցող իրադարձությունները կապված են ոչ թե երկկողմ խնդիրների, այլ այն սադրանքների հետ, որ նյութում են իսրայելցիները, և որոշ երկրներ, գտնվելով նրանց ազդեցության տակ, անում են ճգնաժամ հարուցող քայլեր»:
«Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև լարվածության նվազեցումը կարող է հանգեցնել Հարավային Կովկասում անվտանգության և կայունության վերականգնմանը», - ասել է Մալեքին։
Նա նշել է. «Հուսով ենք, որ վեցակողմ բանակցությունները կունենան դրական արդյունք և տարածաշրջանային սիներգիայի ականատես կլինենք»։