Իրանցի մարզիկը հայտնվել է Գինեսի գրքում
https://parstoday.ir/hy/news/iran-i156584-Իրանցի_մարզիկը_հայտնվել_է_Գինեսի_գրքում
Իրանցի բասկետբոլիստի անունն առաջին անգամ գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 22, 2021 13:24 Asia/Tehran

Իրանցի բասկետբոլիստի անունն առաջին անգամ գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում։

Իրանցի հաշմանդամ մարզիկ Ալիռեզա Սադեղին, ով 11 տարի ձեռքով բասկետբոլի գնդակ է գցում զամբյուղի մեջ, կարողացել է ԱՄԷ-ում և Գինեսի ներկայացուցչի ներկայությամբ, բասկետբոլի օղակից 15 մետր հեռավորության վրա գնդակը գցել զամբյուղի մեջ: Այս իրադարձությունը եզակի է աշխարհում: Մինչ այժմ ոչ մի մարզիկի չի հաջողվել գրանցել այս ռեկորդը։ Այն Գինեսի գարսենյակի կողմից առաջադրվել է որպես տարվա լավագույն վարպետության թեկնածու:

Հաշմանդամություն ունեցող իրանցի մարզիկը, ռեկորդը սահմանելուց հետո ասել է. «Այս տարիների ընթացքում ես շատ չարչարվեցի, բայց ուրախ եմ, որ  որպես հաշմանդամ մարզիկ, հռչակեց բերեցի իմ երկրին և ուրախացրի իրանցիներին»: