Իրանում ՀՀ նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԻԻՀ ԱԳ նախարարին
https://parstoday.ir/hy/news/iran-i156602-Իրանում_ՀՀ_նորանշանակ_դեսպանն_իր_հավատարմագրերի_պատճենն_է_հանձնել_ԻԻՀ_ԱԳ_նախարարին
Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրանի արտաքին գործերի նախարարին։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Նոյեմբեր 22, 2021 14:27 Asia/Tehran

Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Իրանի արտաքին գործերի նախարարին։

Իրանում ՀՀ նորանշանակ դեսպան Արսեն Ավագյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ և նրան է հանձնել իր հավատարմագրերի պատճենը։

Ավագյանը նախկինում աշխատել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հարևան երկրների գրասենյակում։ Նա փոխարինել է Արտաշես Թումանյանին։ Թումանյանը Իրանում Երեւանի դեսպանն էր 2015 թվականի փետրվարից։ Նա հետ է կանչվել  հոկտեմբերի 8-ին՝ ՀՀ նախագահի հրամանագրով: