Չահքուհի նեղուցը՝ բնական գեղեցիկ ու տեսարժան վայր Ղեշմ կղզում
https://parstoday.ir/hy/news/iran-i156642-Չահքուհի_նեղուցը_բնական_գեղեցիկ_ու_տեսարժան_վայր_Ղեշմ_կղզում
Չահքուհի նեղուցը նստվածքային ապարների էրոզիայի արդյունքում առաջացած զարմանալի երևույթ է, որը գտնվում է Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Ղեշմ կղզում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 23, 2021 07:52 Asia/Tehran

Չահքուհի նեղուցը նստվածքային ապարների էրոզիայի արդյունքում առաջացած զարմանալի երևույթ է, որը գտնվում է Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Ղեշմ կղզում:

Iran Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն, 100 մետր խորությամբ Չահքուհի նեղուցը նստվածքային ապարների էրոզիայի արդյունքում է առաջացել։ Այս գեղեցիկ և տեսարժան կիրճը Ղեշմ կղզու կարևորագույն զբոսաշրջային վայրերից է։

Չահքուհի նեղուցի զարմանահրաշ երևույթը գտնվում է խաչի տեսքով կտրված լեռան ստորոտում: Նմանատիպ երկրաբանական երևույթներ կան Գերմանիայում, Անգլիայում, Ամերիկայում և մի շարք այլ երկրներում։

Չահքուհի նեղուցում գտնվող ծանծաղ ջրհորները նույնպես հետաքրքրում են մարդկանց ու զբոսաշրջիկներին, ովքեր մեկնում են Չահքուհի նեղուց՝ տեսնելու այս բնական գեղեցկությունը։