ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i156846-ԻԻՀ_ԱԳ_նախարարն_ընդգծել_է_Իրան_Հայաստան_համատեղ_տնտեսական_հանձնաժողովի_ստեղծման_անհրաժեշտությունը
ԻԻՀ ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովը կձևավորվի հնարավորինս շուտ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2021 05:01 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳ նախարարն ընդգծել է Իրան-Հայաստան համատեղ տնտեսական հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը

ԻԻՀ ԱԳ նախարարն իր հայ գործընկերոջ հետ հեռախոսազրույցում հույս է հայտնել, որ երկու երկրների համատեղ տնտեսական հանձնաժողովը կձևավորվի հնարավորինս շուտ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ; Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը և Արարատ Միրզոյանը, չորեքշաբթի օրը կայացած հեռախոսազրույցում, քննարկել են երկկողմ հարաբերություններին, երկու երկրների տնտեսական համագործակցությանը և Համատեղ տնտեսական հանձնաժողովին, ԷԿՕ-ի գագաթնաժողովին, տարածաշրջանային և միջազգային զարգացումներին վերաբերվող մի շարք հարցեր։

Իրանի արտգործնախարարը երկու երկրների հարաբերությունները որակել է ամուր և զարգացող, կոչ անելով դրանքել ընդլայնել ու զարգացնել տարբեր ոլորտներում։

Նա գոհունակություն է հայտնել վերջին ամիսներին երկու երկրների հարաբերությունների աճի միտման կապակցությամբ և կարևորել համագործակցության զարգացումը՝ քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում։

Հայտարարելով իրանական ընկերությունների՝ Հայաստանում իրենց ներկայությունն ուժեղացնելու պատրաստակամության մասին,Իրանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ երկու երկրների տնտեսական համատեղ հանձնաժողովը կձևավորվի  կկայանա որքան հնարավոր է շուտ։

 Ամիր Աբդոլլահյանն ընդգծել է տարածաշրջանի երկրների սահմանների որևէ փոփոխություն չընդունելու Իրանի հստակ դիրքորոշումը, մտահոգություն  հայտնելով կովկասյան տարածաշրջանում վերջին ռազմական գործողությունների կապակցությամբ և կոչ անելով զսպվածություն ցուցաբերել և հարգել այլ երկրների տարածքային ամբողջականությունը։

Հեռախոսարզրույցում,  Հայաստանի արտգործնախարարն անդրադառնալով երկու երկրների հարաբերությունների առաջարկվող ճանապարհային քարտեզին, որի մասին քննարկումէ տեղի ունեցել վերջերս Թեհրան կատարած իր այցի ժամանակ, հայտարարել է համատեղ տնտեսական հանձնաժողով ձևավորելու և Իրանի հետ առևտրային հարաբերություններն ընդլայնելու Երևանի պատրաստակամության մասին։

Միրզոյանը բարձր է գնահատել և կարևորել է Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը՝ երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու հարցում: Նա ընդգծել է Թեհրանի հետ հարաբերությունները  զարգացնելու Երևանի վճռականությունը, և ևս մեկ անգամ իր գործընկերոջը հրավիրել այցելել Հայաստան: