Ռայիսի. Իրանի առաջնահերթությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնումն է
https://parstoday.ir/hy/news/iran-i157096-Ռայիսի._Իրանի_առաջնահերթությունը_տարածաշրջանի_երկրների_հետ_համագործակցության_ընդլայնումն_է
ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ հարևան երկրների և տարածաշրջանի հետ համագործակցության ընդլայնումն Իրանի առաջնահերթությունն է: Նա հավելել է. «Այս համագործակցությունները կարող են շատ արդյունավետ լինել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունները խթանելու հարցում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2021 04:42 Asia/Tehran

ԻԻՀ նախագահը հայտարարել է, որ հարևան երկրների և տարածաշրջանի հետ համագործակցության ընդլայնումն Իրանի առաջնահերթությունն է: Նա հավելել է. «Այս համագործակցությունները կարող են շատ արդյունավետ լինել տարածաշրջանում տնտեսական հարաբերությունները խթանելու հարցում»։

Շաբաթ պրը, Իրանի Մեհրաբադի օդանավակայանից Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադ մեկնելուց առաջ լրագրողների հետ ճեպազրույցում, Էբրահիմ Ռայիսին  ասել է. «Այցը տեղի է ունենում  Թուրքմենստանի նախագահի հրավերով և ECO-ի գագաթնաժողովին ամսնակցելու նպատակով»: 

Նա հավելել է. «Նիստի  նպատակն ECO-ում ձեռնարկված գործողությունների վերանայումն է, ինչպես նաև  նոր որոշումների ընդունումը»:

Ռայիսին նշել է, որ այցի շրջանակներում երկկողմ հանդիպումներ կունենա տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարների հետ:

Նշելով, որ տնտեսական հարաբերությունները շատ արդյունավետ կլինեն Իրանի  և  տարածաշրջանի երկրների համար, Ռայիսին ընդգծել է. «Հարևանության քաղաքականությունն այն առանցքներից է, որի մասին միշտ մտածում ենք և պլանավորում  դրա աճն ու զարգացումը»: