Իրանի արտգործնախարարը կարևորել է Ղազախստանի հետ երկկողմ համագործակցության ընդլայնումը
Իրանի արտգործնախարարը կոչ է արել ընդլայնել Ղազախստանի հետ համագործակցությունը և արագացնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի ստեղծումը։
Ինչպես հայտնում է Pars Today Armenian կայքը, Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը, կիրակի օրը, Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում, ECO-ի 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում, հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Շահրաթ Նորիշևի հետ: հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ:
Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալն անդրադարձել է քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում երկու երկրների հարաբերությունների զարգացմանը և ներկայացրել այդ կապակցությամբ ղազախական կողմի տեսակետները։
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio