Իրանի բնակչության 85 տոկոսը պատվաստվել է
https://parstoday.ir/hy/news/iran-i157126-Իրանի_բնակչության_85_տոկոսը_պատվաստվել_է
Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հայտարարել է, որ Իրանի բնակչության 85 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2021 13:23 Asia/Tehran
  • Իրանի բնակչության 85 տոկոսը պատվաստվել է

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարարը հայտարարել է, որ Իրանի բնակչության 85 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը։

Իրանի առողջապահության, բուժման և բժշկական կրթության նախարար Բահրամ Այնոլլահին ազգային մի համաժողովում ասել է. «Որոշ նահանգներում մարդկանց 92 տոկոսը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժինը, իսկ  ավելի քան 70 տոկոսը՝  երկու դեղաչափերը: Մոտ մեկ միլիոն քաղաքացի ստացել է երրորդ դեղաչափը։

Անդրադառնալով երկրում պատվաստման արագ ընթացքին, Այնոլլահին հավելել է. «Պատվաստումը պատմական քայլ էր, որով մենք կարողացանք հաղթել կորոնավիրուսը՝ բոլոր կառույցների  համագործակցությամբ և աջակցությամբ»։

Առողջապահության նախարարն ընդգծել է. «Կորոնավիրուսի նոր շտամը կարող է շրջանցնել նաև իմունային համակարգը, սակայն մենք փորձում ենք կանխել այս վիրուսի մուտքը Իրան»։