Ռայիսին կարևորում է Իրանի աջակցությունն ECO-ին
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը հայտարարել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունն պետք է անվերապահորեն աջակցություն ցուցաբերի ECO-ին»:
Այսօր Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում կայացած Տնտեսական համագործակցության կազմակերպության (ECO)-ի անդամ երկրների 15-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին ասել է.«Իրանն հատուկ տեղ է տալիս ասիական երկրների, հատկապես հարավային, արևմտյան և Միջին Ասիայում ու Կովկասում իր հարևանների հետ համագործակցությանը»:
Ռայիսին հավելել է. «Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցները երբեք չեն կարող խաթարել հարևանների և տարածաշրջանի հետ առավելագույն փոխգործակցության քաղաքականություն վարելու Իրանի Իսլամական Հանրապետության կամքը»:
Իրանի նախագահը նաև ասել է, որ ԱՄՆ-ն անօրինական կերպով դուրս գալով ՀԳՀԾ-ից և միակողմանի անօրինական պատժամիջոցներ սահմանելով Իրանի նկատմամբ և հակաիրանական առավելագույն ճնշման քաղաքականություն վարելով, ապացուցեց, որ իր շահերը չեն համընկնում տարածաշրջանի հավաքական շահերի հետ:
Ռայիսին նշել է. «Տարածաշրջանի շահերից է բխում շահավետ համագործակցությունն ու տարածաշրջանի ժողովուրդների եղբայրությունը, և Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է օգտագործել իր ողջ ներուժը՝ այս մարդասիրական և իսլամական նպատակի իրականացման համար»: