Իրանի և Ֆրանսիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել
ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսին երկուշաբթի երեկոյան հեռախոսազրույց է ունեցել իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ՝ «4+1» խմբի և Եվրամիության հետ Իրանի միջուկային բանակցությունների վերաբերյալ:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, մոտ մեկուկես ժամ տեւած հեռախոսազրույցում կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր հարցեր, ինչպես նաև Վիեննայում Իրանի և Արևմուտքի միջև ընթացող միջուկային բանակցությունները:
«4+1» խմբի բարձրաստիճան դիվանագետների, Եվրամիության ևԻԻՀ ներկայացուցիչների միջև հակաիրանական պատժամիջոցների վերացման շուրջ Վիեննայի բանակցությունների առաջին օրվա հանդիպումը տևել է մոտ երկու ժամ:
Հանդիպումից հետո Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը Թվիթերում գրել է, որ հանդիպման մասնակիցները համաձայնել են անհապաղ քայլեր ձեռնարկել, ինչը համարվում է հաջող սկիզբ:
Երկուշաբթի օրը կայացած հանդիպմանն Իրանը մասնակցել է իրավական ու տնետսական ոլորտի ներկայացուցիչներով, նպատակ ունենալով լրջորեն կենտրոնանալ Իրանի ժողովրդի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման խնդրի վրա։