Իրանի փոխարտգործնախարար.Պետք է համաձայնություն ձեռք բերել պատժամիջոցների ամբողջական վերացման վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալն ասել է.«Պետք է համաձայնություն ձեռք բերել Իրանի դեմ ԱՄՆ-ի ճնշող պատժամիջոցների ամբողջական վերացման շուրջ»։
Ըստ Fars News գործակալության հաղորդման, արտաքին գործերի նախարարության քաղաքական հարցերով տեղակալ և Իրանի բանակցային խմբի ղեկավար Ալի Բաղերի Քանին, «4+1» խմբի հետ բանակցությունների շրջանակում ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո, ի պատասխան հարցին, թե բանակցությունները սկսվելու են 5 ամիս առաջվա նույն կետից, թե՞ նոր քննարկումներ են լինելու, ասել է.«Այն, ինչ մնացել է բանակցությունների վերջին 6 փուլերից, ընդամենը նախագիծ է, և համաձայնություն չի կայացել»։
Բաղերի Քանին հավաստիացրել է, քանի որ բանակցելու լուրջ կամք և համաձայնության հասնելու գործնական պատրաստակամություն գոյություն ունի, և ինքը լավատես է ապագայի նկատմամբ: