Վիեննայում տեղի է ունեցել Իրանի և «4+1» խմբի բանակցությունների վերջին հանդիպումը
ՀԳՀԾ-ի անդամ երկրների բանակցային պատվիրակությունների ղեկավարների ներկայությամբ, Վիեննայի «Քոբուրգ» հյուրանոցում, կայացել է պատժամիջոցների չեղարկման շուրջ բանակցությունների 7-րդ փուլն ավարտական հանդիպումը:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հանդիպումը սկսվել է ուրբաթ օրը՝ Իրանի արտաքին գործերի նախարարության և «4 + 1» խմբի փոխարտգործնախարարների և քաղաքական տնօրենների մակարդակով: Նիստը նախագահել են Իրանի ԱԳ նախարարի քաղաքական տեղակալ Ալի Բաղերի Քանին և ԵՄ արտաքին քաղաքակնության ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան:
Հանդիպումը կայացել է եվրոպական կողմերի խնդրանքով, որոնք ժամանակ են պահանջել մայրաքաղաքներ վերադառնալու և Իրանի առաջարկած տեքստերը քննարկելու համար:
Չորեքշաբթի օրը Իրանը բանակցությունների մյուս կողմին է ներկայացրել երկու տեքստ՝՝ ճնշող պատժամիջոցների վերացման և միջուկային խնդիրների վերաբերյալ։
ԻԻՀ առաջարկած տեքստերը հինգշաբթի օրը քննարկվել են տարբեր հանդիպումներում։
Ալի Բաղերի Քանին հինգշաբթի օրը լրագրողներին ասել է.«Եթե մյուս կողմերը պատրաստ լինեն բանակցությունների, ապա Իրանի Իսլամական Հանրապետությունը որեւէ խոչընդոտ չունի և կմնա Վիեննայում՝ բանակցությունները շարունակելու համար»: