Բաղերի Քանի. Բանակցությունների կողմերին հնարավորություն է տրվել խորհրդակցություններ անցկացնել իրենց մայրաքաղաքներում
https://parstoday.ir/hy/news/iran-i157678-Բաղերի_Քանի._Բանակցությունների_կողմերին_հնարավորություն_է_տրվել_խորհրդակցություններ_անցկացնել_իրենց_մայրաքաղաքներում
Վիեննայի բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը Թեհրան մեկնելուց առաջ ասել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցող կողմերին հնարավորություն է տրվել խորհրդակցություններ անցկացնել իրենց մայրաքաղաքներում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2021 04:36 Asia/Tehran

Վիեննայի բանակցություններում Իրանի գլխավոր բանակցողը Թեհրան մեկնելուց առաջ ասել է, որ ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի բանակցող կողմերին հնարավորություն է տրվել խորհրդակցություններ անցկացնել իրենց մայրաքաղաքներում:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վիեննայում Իրանի գլխավոր բանակցող  Ալի Բաղերի Քանին, լրագրողներին ասել է.«Համատեղ հանձնաժողովի  ուրբաթ օրվա նիստում, կողմերն ընդհանրացրել են են մի քանի օր տևած բանակցությունների արդյունքները»։

Բաղերի Քանիի խոսքով,  հանդիպման ընթացքում Իրանը բանակցող կողմերին է ներկայացրել  անօրինական և ճնշող պատժամիջոցների վերացման և միջուկային զենքի խնդրի վերաբերյալ  իր առաջարկները և բանակցող կողմերը նշել են, որ այդ դրանց հիմնավոր պատասխան տալու համար, պետք է մեկնեն իրենց մայրաքաղաքներ՝ խորհրդակցությունների նպատակով:

Իրանի փոխարտգործնախարարը հայտարարել է.«Ըստ այդմ, բանակցող կողմերին կողմերին հնարավորություն է տրվել,  իրենց մայրաքաղաքների հետ խորհրդակցելուց հետո, հաջորդ շաբաթ Վիեննայում վերսկսել բանակցությունները»: